Curiosity մարսագնացը 2000 օր աշխատել է Մարսի մակերևույթին. NASA
Curiosity մարսագնացը մարտի 23-ին տոնում էՄարսի մակերեւույթին աշխատելու երկու հազարերորդ օրը: Այդ մասին հայտնել է NASA-ն: Curiosity մարսագնացը՝ NASA-ի չորրորդ ռովերը, կարմիր մոլորակի մակերեւույթի վրա վայրէջք է կատարել 2012 թվականի օգոստոսի 6-ին՝ Գեյլի խառնարանում վայրէջքի բարդագույն գործընացից հետո:
Անցած տարիներին մարսագնացը հաջողությամբ է կատարել իր առաքելության բոլոր հիմնական խնդիրները՝ հայտնաբերելով տաք քաղցրահամ լճերի եւ գետերի հետքեր Մարսի վրա, եւ կատարել է բազմաթիվ այլ հայտնագործություններ: Չնայած բոլոր տեխնիկական խնդիրներին, NASA-ի չորրորդ ռովերն, ինչպես եւ դրա ավագ եղբայր Opportunity-ին, արդեն շատ ավելի երկար է աշխատել Մարսի մակերեւույթի վրա, քան գիտնականներն սկզբնապես հաշվարկել էին՝ երկու հազար մարսային օր 668 օրվա փոխարեն:
Այդ ժամանակաընթացքում մարսագնացն անցել է 18,7 կիլոմետր եւ բարձրացել Շարպ լեռան գրեթե մինչեւ գագաթը, որի լանջերն այժմ ուսումնասիրում է: Curiosity-ի ինժեներական թիմի գնահատումներով՝ ջերմության եւ էլեկտրականության պլուտոնիումային գեներատորները կաշխատեն եւս շուրջ 7 – 8 տարի, ինչը նրան թույլ կտա հարմարավետությամբ ապրել մինչեւ NASA-ի հաջորդ ռովերի՝ «Մարս-2020» մարսագնացի վայրէջքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: