«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր աշխատատեղն էստեղ է». Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ)

Այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում 10 հարց է։ Նիստի սկզբում պատգամավորները տևական ժամանակ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ նիստն անցկացնել ընդմիջումներո՞վ, թե՞ առանց։

ՀՀԿ-ականներն առաջարկում էին առանց ընդմիջումների անկցացնել նիստը, սակայն ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները պահանջում էին նորմալ աշխատանքային ընթացակարգով իրականացնել։

«Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 35 օրենքներով փաթեթը քննարկում են 1 ժամում, բայց գոնե ընդմիջումների ժամանակ պատգամավորները ծանոթանում են՝ իրենց առաջարկներից ո՞րն է ընդունվել.

«Այս ընթացակարգով նույնիսկ չենք հասցնում գլխի ընկնենք նախագծերի հետ։ Մենք դեմ ենք, կարճ ասած, առանց ընդմիջումների»։

Կարդացեք նաև

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր աշխատատեղն էստեղ է և իրապես, եթե ինչ-որ մեկը շտապում է, կարող է գնալ»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դեմ արտահայտվելով հապճեպությանը։

ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանը պնդեց, որ ընդմիջումներ չլինեն, իսկ անհրաժեշտության դեպքում կերկարաձգեն արտահերթ նիստը՝ օրակարգի բոլոր հարցերը սպառելու համար։

«Շտապող չկա, մենք պետք է լինենք այնքան, մինչև օրակարգը սպառենք»,- ասաց Բաղդասարյանը։

Արդյունքում՝ 60 կողմ ձայնով որոշվեց նիստն անցկացնել առանց ընդմիջումների։

Տեսանյութեր

Լրահոս