Բաժիններ՝

Նիդերլանդների ավագանիներում արդեն երկու հայ է ընտրվել. արդյունքները նախնական են

Նիդերլանդներում մարտի 21-ին կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով 2 հայ թեկնածու արդեն ավագանու կազմում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Կուսակցությունների հավաքած ձայների նախնական հաշվարկով երկու համայնքներում Էնկհաուզենում, Ամստելվենում նվազագույն շեմը հաղթահարել են համապատասխանաբար Արշակ Մազլումյանը, Տավրոս Ասլանյանը»,-ասաց Մաթո Հախվերդյանը: Վերջնական արդյունքները պարզ կլինեն առաջիկայում:

Նիդերլանդների 300-ից ավելի համայնքներում մարտի 21-ին անցկացվեցին տեղական ընտրություններ, որոնց մասնակցում էր 13 հայ թեկնածու: Տարբեր համայնքների ավագանու կազմում ընդգրկվելու համար իրենց թեկնածությունն էին ներկայացրել նաև կին գործիչներ: Նիդերլանդների 10 համայնքում՝ Ալկմար, Ալմելո, Ամերսֆորտ, Ամստելվեն, Ամստերդամ, Արնհեմ, Հաագա, Հոֆ վան Տվենտե, Մաստրիխտ, Էնկհաուզեն, ավագանու աթոռի համար պայքարում էին Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Գայանե Հոլդեր-Վարդանյանը, Մարիա Բալաստ-Թաթարյանը, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը, Նշան Սարիջանը, Ռոբին Գելիչին, Սեպուհ Աբրահամյանը, Սևակ Գասպարյանը, Դալար Լազարյանը, Թալին Արեգյանը, Տավրոս Ասլանյանը, Ջանիկ Դանիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս