ԱՄՆ-ում մեկնարկեց դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձի մասնակիցների ընտրումը
Միացյալ Նահանգներում սկսվել է դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման հերթական գիտափորձին մասնակցելու հավակնորդների միջազգային ընտրումը: Ինչպես հայտնել է Հավայիի նահանգի համալսարանի, որը պատրաստվում է կատարել այդ գիտական հետազոտությունը, մամուլի ծառայությունը, հարկավոր են առողջ, չծխող 21-ից մինչեւ 65 տարեկան կամավորներ, որոնք ունեն որոշակի կրթություն եւ աշխատանքի փորձ, լավ տիրապետում են անգլերենին եւ պատրաստ են մի քանի ամիս անցկացնելու «բանտարկության» մեջ։
Այդ գիտափորձին մասնակցել ցանկացողները, որն արդեն բնավ առաջին անգամը չեն կազմակերպում ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) միջոցներով, կարող են հայտ ներկայացնել մինչեւ ապրիլի 2-ը: Նոր առաքելության օրը եւ տեւողությունը տակավին որոշված չեն: Ինչպես մարտի 21-ին ՏԱՍՍ-ին հայտարարել է գիտափորձերի այս շարքի ղեկավար Քիմ Բինսթեդը, հայտերն ընդունվում են ոչ միայն ամերիկացիներից, այլեւ այլ պետությունների քաղաքացիներից:
Այս տեսակի՝ թվով վեցերորդ գիտափորձը մեկնարկել է փետրվարի 15-ին եւ պետք է շարունակվեր ութ ամիս: Սակայն դրա սկսվելուց չորս օր անց այն վաղաժամկետ դադարեցվել է չորս մասնակիցներից մեկի գործողությունների պատճառով, որոնց թվում եղել են երկու տղամարդ եւ երկու կին: Նա հրաժարվել է հետազոտությանը հետագա մասնակցությունից: Տեղի ունեցածի հանգամանքները չեն հրապարակվում:
Այս շարքի գիտափորձերն անցկացվում են Հավայի կղզու Մաունա Լոա քնած հրաբխի լանջի հատուկ համալիրում, որը հեռավոր կերպով Կարմիր մոլորակի բնապատկեր է հիշեցնում: