«Թող բոլորովին չթվա, թե հեշտ խմբում ենք Ազգերի լիգայում». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ուրախ է հերթական անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար:
«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը, և չեմ ժխտի ու կասեմ, որ այսօր էլ մեծ հաճույքով ստացա այդ պարգևը: Փորձելու եմ հաջորդ տարիների ընթացքում ևս լինել առաջինը` հարգելով իմ թիմակիցներին: Հավաքականում ունենք շատ շնորհալի և ուժեղ խաղացողներ, հենց նրանց շնորհիվ է, որ ես կարողանում եմ ավելի ուժեղ դառնալ»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Կիսապաշտպանը խոսեց նաև նոր մրցափուլի`Ազգերի լիգայի մասնակցության փաստին. «Դեռևս 5 ամիս ժամանակ ունենք, մինչ այդ շատ բան կարող փոխվել: Պետք է կարողանանք առաջիկա ընկերական հանդիպումներից առավելագույնը քաղել: Պաշտոնական խաղերն ավելի հետաքրքիր են, քան ընկերական խաղերը: Մեզ համար մեծ փորձ կլինի: Թող բոլորին չթվա, թե հեշտ խմբում ենք Ազգերի լիգայում: Ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ: Անելու ենք ամեն ինչ, որ պատվով դուրս գանք»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի թիմերի հետ:
ՈՒՂԻՂ. Մխիթարյանը կստանա «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը
Gepostet von Armenpress am Donnerstag, 22. März 2018