Բակո Սահակյանը հանդիպել է լիբանանահայ գործարարների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/210318ARILebananahayGorcarar2.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում մասնակցել է ԱՌԻ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել ԱՌԻ կազմակերպությանն:
Նախագահը նշել է մեր երկրի զարգացման գործում լիբանանահայ գործարար ներուժի ներգրավվածության պահանջված լինելը` համոզմունք հայտնելով, որ այն հետեւողականորեն կընդլայնվի: