Ցուկերբերգը խոստացել է թույլ չտալ Facebook-ի օգտատերերի տվյալների նոր արտահոսքեր
Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ընկերություն, որին պատկանում է համաուն սոցիալական ցանցը, խոստացել է հնարավոր ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալների նոր արտահոսքեր թույլ չտալու համար: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է մարտի 21-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Այս հարցն արծարծվել է Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի շուրջը ծագած սկանդալի պատճառով, որին, The New York Times թերթի տվյալներով՝ հաջողվել է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ՝ ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար: «Դա վստահության լուրջ խախտում էր, եւ ես շատ եմ ցավում, որ այդպես է եղավ,- ասել է Ցուկերբերգը:- Այժմ մեր պարտականությունն է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի»:
Մարտի 21-ին ավելի վաղ Ցուկերբերգը հայտարարել է մի շարք միջոցառումների մասին, որոնք կոչված են թույլ չտալու տեղեկատվության նոր արտահոսքեր: