Էրդողանն ու Շտայնմայերը քննարկել են երկկողմ հարաբերությունները
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/927166.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կողմերը գլխավորապես քննարկել են երկկողմ հարաբերությունները՝ համաձայնության գալով նոր խթան հաղորդել դրանց: Հիշեցնելով, որ նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել կանցլերի պաշտոնը կրկին ստանձնած Անգելա Մերկելի հետ՝ Էրդողանը ցանկություն է հայտնել շարունակելու երկխոսությունը Գերմանիայի նոր կառավարության հետ:
Թուրքիայի նախագահը Շտայնմայերին տեղեկություններ է փոխանցել նաև սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ: