Բաժիններ՝

Հայաստան գազը մուտք է գործում 150 դոլարով, մեր տներ` 289 դոլարով. պատասխան չհնչեց` ինչո՞ւ

Այսօր ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան գազը մուտք է գործում 150 դոլարով, մեր տներ`  289 դոլարով, սակայն իշխանության կողմից պատասխան չհնչեց, թե ինչո՞ւ:

«Պատասխանը հետևյալն է` իրավիճակն այսպիսին է, որովհետև ՀՀ-ն ամենագազիֆիկացված երկրներից մեկն է: Պատգամավորի թեկնածուները, երբ գազի 1խմ-ը 50 դրամ էր, բոլոր գյուղերում ձայն ստանալու համար «ՀայՌուսգազարդ» ընկերության հաշվին խողովակներ քաշեցին և ամբողջ Հայաստանը գազիֆիկացրեցին:

Բնականաբար, այդ ամբողջ ենթակառուցվածքները, աշխատողների աշխատավարձը մտած է գազի գնի մեջ: Լուրջ խնդիր կա` ՀՀ բնակչության 95%-ն ապահովված է գազի մատակարարմամբ, բայց այդ բնակչության 72.2% վառելափայտով է տաքացնում տունը: Եվ այդ գազը գյուղացին օգտագործում է օրը երկու բաժակ սուրճ եփելու համար: Սա խայտառակ պարտություն է, որը քաղաքական պատճառներ ունի և կապված է ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրակաշառքներ, ապօրինի ծառայություններ մատուցելու հետ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս