Գագիկ Սուրենյանը՝ Հայաստանում առկա փոշու ամպի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/Gagik-Surenyan-1.jpg)
Հանրապետության տարածքում մարտի 21-ին առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներով և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի»,-տեղեկացնում է Սուրենյանը: