Բաժիններ՝

Այսուհետ վարչապետն է ընտրելու Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամներին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է տարեկան հաղորդում ներկայացնի: Օրենքի նախագծում սահմանվել է հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները:

Փոխնախարարն ընդգծեց, որ 2015 թվականի փոփոխություններով հանձնաժողովի անդամների թիվը 7-ն է, ի տարբերություն գործող իրավակարգավորման, համաձայն որի՝ անդամների կեսին ընտրում էր ՀՀ նախագահը, մյուս կեսին՝ ԱԺ-ն, այժմ այդ 7 անդամներին էլ ընտրում է ԱԺ-ն:

Ա. Հովհաննիսյանը նաև նկատեց, որ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի ղեկավար մարմինը հանդիսանում է խորհուրդը, որը գործող իրավակարգավորմամբ ընտրում է ՀՀ նախագահը, սակայն համաձայն նախատեսվող փոփոխությունների՝ վարչապետն է ընտրելու խորհրդի անդամներին, բայց այն շրջանակներից, որոնք հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ եթե արտակարգ և ռազմական դրության ժամանակ նախկինում նախագահին էր տրվում որոշակի ժամանակահատված հեռուստատեսությամբ և ռադիոյով ելույթ ունենալու համար, այժմ տրամադրվելու է վարչապետին, որովհետև արտակարգ և ռազմական դրության մասին հայտարարում է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս