Ախուրյանցի ընտանիքն ա՞յլ կացարան ունի
                                    Վերջին օրերին համացանցում տեսանյութ էր հրապարակվել Ախուրյանում սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքի մասին: Տեսանյութի տարածումից հետո դրամահավաք էր կազմակերպվել: «Այսօր» լրատվականի նկարահանող խումբը, լինելով հետևողական, այցելել է ընտանիքին, եղել տնակում ու ծանոթացել պայմաններին: Պարզվել է, որ տնակում ոչ թե երեք, այլ մեկ անչափահաս է ապրում: Ընտանիքն էլ, ունենալով այլ տնակ, հրաժարվել է տեղափոխվել: Մանրամասները Հեղինե Մանուկյանի տեսանյութում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    