Քյոլնում ավելի քան քառասուն մարդ է տուժել էլեկտրագնացքների բախման հետևանքով
Քյոլնում 43 մարդ է տուժել մարտի 15-ի երեկոյան քաղաքային երկու էլեկտրագնացքների բախման հեւանքով: Այդ մասին գրել է Bild տաբլոիդը: Բուժօգնություն է պահանջվել 15 տուժածների համար: Մարտի 16-ի առավոտվա դրությամբ, նրանցից մեկը դեռեւս մնում է հիվանդանոցում: Սպասվում է, որ տուժածների թիվը կարող է աճել:
Ոստիկանությունում հայտարարել են, որ մեքենավարներից մեկը հարբած է եղել: Դա պարզել են ալկոհոլի առկայությունն ստուգելու չնչառական թեստի օգնությամբ. փորձագետներն սպասում են արյան անալիզի արդյունքներին: Նույն այդ տեղեկատվությունն են հայտնել Քյոլնի տրանսպորտային ծառայությունում (KVB) «Ոստիկանությունը հայտնել է, որ վթարը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ մոտեցող գնացքի մեքենավարն ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Եթե դա հաստատվի, մենք խորապես կցնցվենք, կանցկացվի ներքին քննություն: KVB-ում նշում են, որ նման բան իրենք չեն հիշում»,- գրել են ծառայության աշխատակիցները Twitter-ում: Միջադեպն ընդհատումների է հանգեցրել երկաթուղու աշխատանքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Mehr als 40 Verletzte bei Straßenbahnkollision in Köln https://t.co/6YCfVwoGcn pic.twitter.com/qTqHWqd6k5
— Mathias Lange (@mlange197) March 16, 2018