Սիրիային նվիրված հաջորդ գագաթնաժողովները տեղի կունենան Թուրքիայում և Իրանում
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Սիրիային նվիրված հաջորդ գագաթնաժողովները կկայանան Ստամբուլում եւ Թեհրանում: Այդ մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, որի ելույթը հեռարձակում էր A Haber հեռուստաալիքը:
«Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված ապագա գագաթնաժողովները՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ, տեղի կունենան Ստամբուլում եւ Թեհրանում»,-ասել է նա:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Սիրիային նվիրված առաջիկա գագաթնաժողովը ծրագրված է ապրիլի 4-ին Ստամբուլում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: