Լևոն Արոնյանը խոսել է Գրիշչուկի հետ պարտիայի մասին
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ պարտիայից: «Նմանատիպ կարևոր մրցաշարերում անընդունելի է բաց թողնել նման պահերը»-ասել է Արոնյանը:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այս տուրից հետո առաջատարը 3,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 3-ական միավորով 2-3 տեղերն են կիսում Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Արոնյանը, Գրիշչուկը և Լիժենն ունեն 2,5 միավոր և կիսում են 4-6 տեղերը: 1,5 միավոր ունեն Սերգեյ Կարյակինը և Ուեսլի Սոն:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: