ՊՆ-ն չի պատասխանել Վիգեն Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին հարցին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, Վիգեն Սարգսյանին խնդրելով պատասխանել հետեւյալ հարցին.

«Տեղեկություններ կան, որ Դուք եք ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Արդյո՞ք իրականության համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն հենց Ձեզ է առաջադրելու»:

ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ այս հարցին պատասխանելու համար օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակի կարիք ունեն, իսկ դա օրենքով 30 օրն է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս