Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են աշխատել քաղաքացիական պաշտպանության ուժերում

Սաուդյան Արաբիայում երեք ամիս հետո կանայք կկարողանան անվտանգության ծառայությունների աշխատակիցներ դառնալ թագավորության քաղաքացիական պաշտպանության ուժերում եւ պետական հատվածում:

Այդ մասին այտնել է Gulf News հրատարակությունը: Աղջիկների համար նաեւ հասանելի կլինեն դասընթացները քաղաքացիական պաշտպանության եւ անվտանգության գծով կրթական հաստատություններում: Այդ մասին հայտարարել է քաղաքացիական պաշտպանության ուժերի անվտանգության հարցերով փոխղեկավար Աբդուլ Ռահման ալ Հուսեյնին:

«Մենք աշխատում ենք կրթության նախարարության հետ միասին, որպեսզի մի շարք համալսարաններում անվտանգության տեխնիկայի եւ հակահրդեհային անվտանգության դասընթացներ ներդնենք երկու սեռերի համար»,-նշել է նա: Կանանց սոցիալական կարգավիճակի փոփոխումը Սաուդյան Արաբիայի իշխանությունների Vision 2030 ռազմավարության բաղկացուցիչ մասն է:

Մարտին ավելի վաղ թագավորությունում կանանց համար հնարավորություն է ստեղծվել ծառայելու զինված ուժերում: Ընդամենը բացվել է 140 աշխատատեղ. բանակում ծառայելու համար կանանցից ստացված դիմումների թիվը կազմել է 107 հազար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս