Բաժիններ՝

«Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ մարզչին, ով արդյունքներ չի բերում». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Ուոտֆորդի» դեմ խաղից առաջ խոսել է երկրպագուների վերաբերմունքի մասին:

«Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ մարզչին, ով արդյունքներ չի բերում: Ես դժգոհ եմ նրանից, որ մենք պարտվում ենք: Ուզում եմ հաղթել և անել դա նույնիսկ ոճային, այնպես որ, դա շատ ամբիցիոզ է: Երբ մենք պարտվում ենք, ես, իհարկե տանջվում եմ, ինչպես և մնացածը: «Արսենալը» 30 մլն մարդ է: Դա մեկ մարդու տանջանքներ չեն: Ես անհանգստանում եմ նրա համար, որպեսզի այդ 30 մլն մարդը երջանիկ լինեն»,- հայտարարել է Վենգերը Sky Sports-ին:

«Արսենալը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ հետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց 15 միավորով: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հաղթեց «Միլանին» (2:0):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս