«Ռուսաստանը չի ընդունի ընտրություններին միջամտություն». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրականապես հերքել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին լուրերը: «Մենք մեր առջև նման նպատակ չենք դնում: Մենք չենք տեսնում՝ ինչ նպատակի կարող ենք հասնել՝ ձեռնարկելով նման միջամտություն: Մենք նման նպատակ չունենք»,-այդ մասին Պուտինը նշել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Միաժամանակ, ՌԴ նախագահն ավելացրել է. «Եկեք պատկերացնենք, թե մենք մեր առջև նման նպատակ ենք դրել. հանուն ինչի՞: Միջամտել միայն միջամտելու համա՞ր»: Միաժամանակ, նա նշել է ԱՄՆ կողմից մշտական միջամտության մասին: «Մենք նրանց շատ բարձր մակարդակով ասում ենք՝ դուք մշտապես միջամտում եք մեր ներքաղաքական կյանքին: Դուք կարո՞ղ եք դա պատկերացնել: Դա անգամ չեն էլ հերքում»,- ասել է ՌԴ նախագահը:
Ճշտող հարցին՝ արդյոք գտնում է, որ ԱՄՆ պարբերաբար «խառնվում է» ՌԴ գործերին՝ Պուտինը պատասխանել է. «Մշտապես»: «Բայց Ռուսաստանը չի միջամտում ԱՄՆ գործերին և չունի նման մտադրություն: Դա հնարավոր չէ անել: Առաջին հերթին մենք ունենք սեփական սկզբունքները, որոնք թույլ չեն տալիս միջամտել ներքաղաքական գործերին: Եվ մենք չենք միջամտում մյուսների ներքաղաքական գործընթացներին: Դրանք մեր սկզբունքներն են»,- ասել է Պուտինը: