«Մնամ էնտեղ՝ ի՞նչ անեմ». Սասուն Միքայելյանը դեռ բուժումներ է ստանում, բայց հիվանդանոցից դուրս է գրվել
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նա բուժօգնություն էր ստանում «Աստղիկ» բժշկական կենտրոնում: 168.am-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Գևրորգ Գորգիսյանն ասաց, որ պատգամավորը ստուգումներ է անցել, հիմա վիճակը նորմալ է:
Նա ասաց, որ Ս. Միքայելյանի մոտ սրտի հետ կապված խնդիր էր, բայց հիմա ամեն ինչ նորմալ է:
Մեզ հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասաց, որ իրեն արդեն լավ է զգում, բայց բուժումները պետք է դեռ շարունակվեն: Նա ասաց, որ ճիշտ է, դեռ բուժումներ է ստանում, բայց հիվանդանոցից դուրս է գրվել. «Մնամ էնտեղ՝ ի՞նչ անեմ»: