««Ելքի» գործիչների՝ Ազատության հրապարակ գնալ կամ չգնալն արդեն շատ ուշացած քայլ է». Քաղտեխնոլոգ

«ՀՀԿ-ական մի շարք գործիչներ հայտնել են իրենց ցանկությունը՝ տեսնելու գործող նախագահին ապագա վարչապետի պաշտոնում, սակայն այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ այն, որ իշխանությունների կողմից վարչապետի թեկնածուի անունը պաշտոնապես չի հայտարարվում, ունի երկու պատճառ. «Պատկերացրեք՝ եթե հիմա հայտարարեն, որ ապագա վարչապետը լինելու է գործող նախագահը, նշանակում է՝ այդ պահից սկսած՝ այլևս ոչ ոք գործող վարչապետի և նրա թիմակից նախարարների որոշումները չի իրականացնի: Երբ դու գիտես, որ այս նախարարը մեկ ամիս հետո, հնարավոր է՝ չլինի, բնականաբար, նրա որոշումը չես կատարի: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ն հիմա ասի, որ Կարեն Կարապետյանն այլևս չի լինելու վարչապետ, լավագույն դեպքում լինելու է առաջին փոխվարչապետ, իսկ վարչապետ լինելու է գործող նախագահը, նշանակում է՝ այդ վայրկյանից սկսած՝ կառավարության գործողությունը սաբոտաժի է ենթարկվելու:

Պատկերացրեք՝ 40 օր որևէ որոշում չկատարվի, առանց այն էլ վատ վիճակում գտնվող երկրի համար բավականին բարդ իրավիճակ կստեղծվի: Երկրորդ՝ միգուցե դեռևս ինչ-որ հստակեցումներ կամ ճշտումներ են ընթանում՝ վարչապետի ապագա թեկնածուի հետ կապված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Միգուցե այդ գործընթացը դեռևս իր ավարտին չի հասցվել»:

Ինչպես հայտնի է, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ինչ-որ գործողություններ սկսելու ճանապարհային քարտեզ են մշակում: Նա ասել է, որ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և հետևել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում:

Ա. Բադալյանը գտնում է՝ «Ելքի» անդամները շատ են ուշացել. «Այդ գործողություններն անհրաժեշտ էր իրականացնել 2015 թվականի դեկտեմբերին, և այն ժամանակ «Ելքի» շատ ղեկավարներ նշում էին, որ Սահմանադրության փոփոխությունը կեղծ օրակարգ է, և այդ իրենց քաղաքականությունը համապատասխանում էր Բաղրամյան 26-ի նպատակներին, որովհետև նրանք իրենց այդ կարգախոսով ընտրողների որոշ մասին հետ պահեցին գնալ տեղամաս և դեմ քվեարկել այս սահմանադրական փոփոխություններին:

Ամեն դեպքում, եթե այդ քարոզչությունը չլիներ, գուցե հնարավոր լիներ կանխել այդ փոփոխությունը, իսկ եթե կանխվեր այդ փոփոխությունը, գործող նախագահը չէր կարող երրորդ անգամ նախագահ ընտրվել, կընտրվեր ուրիշ թեկնածու, ինչը հնարավորություն կտար վերացնել կուսակցության մենաշնորհը:

«Ելքի» գործիչների՝ Ազատության հրապարակ գնալ կամ չգնալն արդեն շատ ուշացած քայլ է»:

Մեր դիտարկմանը, թե Ն. Փաշինյանն ասում է, որ ինքն այն ժամանակ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այդպես է արտահայտվել, որովհետև այն Սահմանադրությամբ, որ 2015 թվականին գործում էր, Սերժ Սարգսյանը վերարտադրվելու որևէ խնդիր չուներ, Ա. Բադալյանն այսպես արձագանքեց.

«Ոչ, կխանգարեր, որովհետև նախկին Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ մեկ մարդը չի կարող 2 անգամից ավելի նախագահ լինել, ուղղակի քանի որ ժամանակին «Ելքի» ղեկավարներն ասել են, որ դա կեղծ օրակարգ է, հիմա չեն ցանկանում ընդունել, որ իրենք սխալ են եղել: Նախկին Սահմանադրությունն արգելում էր գործող նախագահին լ, Ա. Բադալյանը պատասխանեց, որ դա սխալ արտահայտություն է. «Հասարակությունը Հայաստանում այլևս գոյություն չունի:

Անցյալ տարվա ապրիլի 2-ին, երբ ֆինանսական խթանով քվեարկողների թիվը գերազանցեց քաղաքական խթանով քվեարկողների թվին, այդ ժամանակ հասարակությունը Հայաստանում մահացավ: Հայաստանում այլևս հասարակություն չկա, կա բնակչություն և որոշ ակտիվ քաղաքական գործիչներ ու այլ գործիչներ, որոնք ինչ-որ բան փորձում են անել»:

Տեսանյութեր

Լրահոս