Բաժիններ՝

2018-ի Պարալիմպիական խաղերը նոր ռեկորդ կսահմանեն մասնակիցների թվով

2018 թվականի Պարալիմիպիական խաղերը, որոնք մարտի 9-ին մեկնարկում են Հարավային Կորեայի Փհենչհանում, նոր ռեկորդ կսահմանեն մրցումների մասնակիցների թվով: Խաղերի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Միջազգային պարալիմպիական կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը։

Այս Խաղերը կլինեն ռեկորդային, դրանց կմասնակցեն 567 մարզիկներ 49 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Տաջիկստանից եւ ԿԺԴՀ-ից. նրանք առաջին անգամ կմասնակցեն ձմեռային Պարալիմպիական խաղերին:

Պարալիմպիական խաղերի մասնակիցների թվով նախորդ ռեկորդը պատկանում է Սոչիին: 2014 թվականին Խաղերին մանակցել է 547 պարալիմպիական 45 երկրներից:

Փհենչհանում Պարալիմպիական խաղերը տեղի կունենան մարտի 9-ից մինչեւ 18-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս