 
                        Պուտինը բանաստեղծություն էարտասանել Մարտի 8-ի առթիվ
 
                                    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսագրել է ուղերձ, որտեղ կանանց շնորհավորել է Մարտի 8-ի առթիվ: Տեսահոլովակը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
«Կնոջ սիրտն ամենահավատարիմն է, նրա ներումը՝ ամենախորաթափանցը, իսկ մայրական սերը հիրավի անսահման է»,- ասել է պետության ղեկավարը, ինչից հետո արտասանել է Անդրեյ Դեմենտեւի բանաստեղծությունը:
Պուտինն առաջին անգամը չէ, որ ռուսաստանցի կանանց բանաստեղծություններով է շնորհավորում Կանանց միջազգային օրվա առթիվ: 2017 թվականին նա արտասանել էր Կոնստանտին Բալմոնտի ստեղծագործությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        