 
                        Երևանում քաղաքացիները մնացել են վերելակում
 
                                    Մարտի 7-ին՝ ժամը 13:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներ են մնացել ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները վերելակի մասնագետի օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        