Իրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսել տարածաշրջանի իրադրության շուրջ
Իրանը պատրաստ է տարածաշրջանի իրադրության կարգավորման շուրջ երկխոսություն սկսել Սաուդյան Արաբիայի հետ: Այդ մասին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ ԱլաԷդին Բորուջերդին հայտարարել է մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների հարցը չի վերաբերում շիաների եւ սուննիների միջեւ հարաբերություններին»,-նշել է Բորուջերդին: «Պատրաստ ենք երկխոսություն վարել տարածաշրջանային հարցերը կարգավորելու նպատակով»,-ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ խորհրդարանականը խիստ քննադատության է ենթարկել Սաուդյան Արաբիայի գործողությունները Եմենում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: