Թրամփի նոր գլխավոր տնտեսական խորհրդականը կարող է դառնալ Փիթեր Նավառոն. WP
Փիթեր Նավառոն կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը՝ պաշտոնաթողություն խնդրած Գերի Քոնի փոխարեն: Մարտի 6-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ: 68-ամյա տնտեսագետ Նավառոն այժմ գլխավորում է Սպիտակ տանը կից Առեւտրի ազգային խորհուրդը:
Թրամփը նրան այդ պաշտոնն առաջարկել էր տակավին 2016 թվականի դեկտեմբերին՝ իր պաշտոնակալությունից մեկ ամիս առաջ: Նավառոն հանդես է գալիս երկրի արտաքին առեւտրական պակասուրդի կրճատման, որը հասել է, ինչպես բազմիցս հայտարարել է Թրամփը, տարեկան 800 միլիարդ դոլարի, Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում «արդարացի եւ հավասարակշռված» մակարդակի անցնելու եւ Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագրի (NAFTA) վերանայման օգտին, որը կնքվել Է Կանադայի եւ Մեքսիկայի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: