Արցախում հայտնաբերվել է ականանետի ական և 122 մմ-ոց հրետանու արկ
Մարտի 6-ին ժամը 10:00-ին Շահումյանի շրջանի Զուար համայնքի բնակիչ Ե. Մ.-ն նույն համայնքի տարածքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով երկու միավոր ական: ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել մեկական միավոր 82 մմ-ոց ականանետի ական և 122 մմ-ոց հրետանու արկ: Զինամթերքը ոչնչացնելու նպատակով իրականացվել է 4 կգ 400 գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ պայթյուն: