ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության պատճառով
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հայտնել է Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ անցյալ տարվա փետրվարին Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդի եղբոր սպանության համար VX մարտական թունավոր նյութի կիրառման մեղադրանքով։
«ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է սպանության համար քիմիական զենքի օգտագործումը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Դրանում նշված է, որ Միացյալ Նահանգները բացահայտել է Կիմ Չեն Նամի սպանության համար Հյուսիսային Կորեայի կողմից VX թունավոր նյութի կիրառումը, որը վերագրվում է քիմիական զենքի դասին: Լրացուցիչ պատժամիջոցները սահմանվում են 2018 թվականի մարտի 5-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: