Բաժիններ՝

Շաքարը թույն է. գիտնականները կոչ են արել հրաժարվել դրա օգտագործումից

Ավստրալիացի գիտնականները, դիետոլոգներն ու բժիշկները համարում են, որ շաքարը կարող է դառնալ թիվ 1 խնդիր մարդու առողջության համար՝ առաջ անցնելով կանցերոգեններից ու աղից:

Ըստ life.ru-ի, շաքար պարունակող մթերքը զգալիորեն նվազեցնում են կյանքի տևողությունը և դժվարությամբ բուժվող տասնյակ հիվանդություններ հարուցում:

Շաքար պարունակող մթերքի սպառման նվազեցնելը, գիտնականների տվյալներով, թույլ կտա ոչ միայն գցել ավելորդ կիլոգրամները, այլև էապես առողջացնել օրգանիզմը՝ շաքարից հրաժարումը մեծամասամբ հանգեցնում է նաև առողջության համար վնասակար քաղցրացուցիչներից հրաժարման: Շաքարից հրաժարումը գիտնականները համեմատում են աննկատելիորեն մարդու առողջությունը վատթարացնող նշանակալի չափերի թունավոր նյութերի օգտագործման հետ:

Գիտնականները համարում են, որ օրական կալորիաների մինչև 35% տոկոսը ժամանակակից մարդը կարող է ստանալ վնասակար մթերքից, որոնց մեծ մասը կարող է արհեստական ծագում ունենալ: Ընդ որում, ռիսկի խմբի մեջ են մտել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքները, շոկոլադը, յոգուրտները և քաղցրեղենը, որոնց արտադրության մեջ էլ ավելի հաճախ են սկսել օգտագործվել բնական մթերքի փոխարինիչներ:

Միաժամանակ գիտնականները նախազգուշացնում են, որ շաքարից կտրուկ հրաժարումը կարող է բերել օրգանիզմի լուրջ սթրեսի, շփոթության մեջ գցելով տեղի ունեցածի պատճառով: Գիտնականները պարզել են, որ որևէ բանից կտրուկ հրաժարումը և կարծր դիետային անցումը 58% դեպքերում հանգեցնում է ստամոքսի լուրջ խանգարումների: Ընդ որում, բնական կաթի մեջ լակտոզան, ըստ գիտնականների, ամենաանվտանգ ածխաջուրն է և կարող է հանգիստ օգտագործվել սննդի մեջ:

Նաև, ըստ գիտնականների, առողջ սնվելուն անցման ավելի պարզ միջոցը կարող է լինել որոշ մրգերի ու հատապտուղների չափաբաժիններով սննդի մեջ օգտագործելը: Նման մոտեցումը, գիտնականների տվյալներով, թույլ կտա ոչ միայն օրգանիզմում պահպանել սննդարար նյութերի անհրաժեշտ մակարդակը, այլև թույլ տա արագ վերականգել առողջությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս