Բաժիններ՝

Շևչենկոյի դպրոցի բակում երիտասարդները վիճել են աղջկա համար. մանրամասներ

Շևչենկոյի անվան դպրոցի բակում օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Մի խումբ երիտասարդների միջև վիճաբանության պատճառը հանդիսացել է մի աղջիկ:

Մասնավորապես՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է աղջկա եղբայրը, իսկ մյուս կողմը աղջկան սիրող երիտասարդը: Երիտասարդների միջև վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ կրակոցներ էին հնչել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին, դպրոցի բակում հնչած կրակոցների ձայները լսել էին քաղաքացիներ ովքեր նկատել էին, որ կրակոցից հետո մի երեխայի գրկած տեղափոխել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված վայրում պարկուճ է հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս