Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան գերքաղաք կկառուցի Եգիպտոսում

Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսի տարածքում: Այդ մասին հայտնել է CNBC-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հայտարարությունը:

Նա նախագծի մասին ազդարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո: Քաղաքը կտեղավորվի Սինայի թերակղզու հարավում: Նախագծի համար կստեղծեն զարգացման հիմնադրամ 10 մլրդ դոլար ծավալով: Գերքաղաքի կառուցման գործարքի մասին հայտարարվել է Եգիպտոսում նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ, որոնցում աս Սիսին առաջադրված է երկրորդ ժամկետով: 2017 թվականի հոկտեմբերին Մուհամադ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել էր Սաուդյան Արաբիայում, Կարմիր ծովի ափին, NEOM ինովացիոն քաղաքի կառուցման պլանների մասին:

Քաղաքի մակերեսը կկազմի 26 հազար քառակուսի կիլոմետր եւ կընդգրկի միանգամից մի քանի կղզի: Քաղաքը կկառուցվի թագավորության հյուսիս-արեւմուտքում. Սինայի թերակղզու եգիպտական տարածքից այն կբաժանի Կարմիր ծովի ծոցը: Սկզբնական փուլում քաղաքի կառուցման նախագծի իրականացման գործում կներդնեն 500 մլրդ դոլար: Պլանը ներառում է Կարմիր ծովի վրայով կամրջի կառուցում, որը կմիացնի Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս