Ճապոնիայում Սիմոե հրաբուխը երկու կիլոմետրից ավելի բարձրությամբ ծխի սյուն է արտանետել
Սաստիկ ժայթքում է արձանագրվել Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեղռնաշղթայի Սիմոե գործող հրաբխում, խառնարանի վրա ծխի եւ մոխրի շուրջ 2,3 հազար մետր բարձրությամբ սյուն է գոյացել: Այդ մասին երեկ հայտնել է երկրի օդերեւութաբանական գլխավոր վարչությունը: Տարածաշրջանում գործում է վտանգի երրորդ մակարդակը հինգ հնարավորից: Դա ենթադրում է լեռը բարձրանալու եւ դրան մոտենալու արգելք:
Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ հրաբխի ժայթքումը հանգեցրել է Կագոսիմա օդանավակայանից թռչող կամ այնտեղ ժամանող առնվազն 44 չվերթների չեղարկման, օդանավակայան, որը բեռնվածության մակարդակով երկրորդն է համարվում Կյուսյու կղզում: Սիմոե հրաբխի վերջին ժայթքումը, որի շրջանում են տեղի ունեցել Ջեյմս Բոնդի մասին «Ապրում ես լոկ երկու անգամ» հինգերորդ ֆիլմի նկարահանումները, արձանագրվել է ընթացիկ տարվա մարտի 1-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: