Բաժիններ՝

«Ցնցված չեմ Աստորիի մահով, մենք նրան չէինք ճանաչում: Ամեն օր հազարավոր երեխաներ են մահանում». Դանի Ալվես

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիթ Աստորեի մահվան մասին: Այն ժամանակ, երբ ֆուտբոլային աշխարհը սգում է երիտասարդ ֆուտբոլիստի մահը՝ Ալվեսը նշել է, որ լուրը լսելուց հետո ինքն էմոցիոնալ փոփոխոթյուններ չի ունեցել:

«Շատ ցնցված չեմ Աստորիի մահով, քանի որ մենք նրան չէինք ճանաչում: Ես տխրում եմ իմ ընտանիքի համար: Մտածում եմ, որ Դավիթի հետ եղել է այն, ինչ տեղի է ունենում բոլորի հետ այս քաոսային աշխարհում, հիմա նա ավելի լավ աշխարհում է:

Ամեն օր հազարավոր երեխաներ են մահանում, որոնց վրա մենք ուշադրություն չենք դարձնում: Նրանք մահանում են քաղցից: Նրանք նույնքան կարևոր են: Բոլորս վաղ թե ուշ մահանալու ենք, քանի որ ամեն ինչ անցողիկ է: Գուցե մեզ համար տխուր է, բայց ոչ այնքան, որքան նրա ընտանիքի համար,- նշել է Ալվեսը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Աստորիին մահացած էին գտել հյուրանոցի համարում, որտեղ թիմը պատրաստվում էր առաջիկա հանդիպմանը: 31-ամյա ֆուտբոլիստը մահացել է քնած ժամանակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս