«Մոսկվան Աֆրիկյան միության և ԵԱՏՄ-ի հանձնաժողովների միջև երկխոսության խորացում է ակնկալում». Լավրով
Ռուսաստանը Աֆրիկյան Միության հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջեւ երկխոսության խորացում է ակնկալում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Hommes d`Afrique հանդեսին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուշադիր հետեւում է Աֆրիկյան երկրների եւ նրանց արտասահմանյան խոշոր գործընկերների միջեւ գագաթնաժողովների անցկացման պրակտիկային:
Նախարարը հավելել է, որ այժմ Աֆրիկայի երկրների հետ ՌԴ-ի հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ աֆրիկյան տարածաշրջանային կազմակերությունների գծով:
«Աֆրիկյան երկրների ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցկացվող միջազգային տարբեր համաժողովների: Համագործակցության նոր ուղղություն է դարձել երկխոսության սկիզբը Աֆրիկյան միության հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջեւ: Ակնկալում ենք դրա խորացումը»,-ասել է Լավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: