ԿԸՀ-ն կազմել է ՀՀԿ թեկնածու Տաճատ Վարդապետյանին ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ տալու արձանագրություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 2-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից:

«Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս