99-ամյա ավստրալացի լողորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել
99-ամյա ավստրալացի լողորդը, դատելով ըստ ամենայնի, համաշխարհային ռեկորդ է սահմանել իր տարիքային կատեգորիայում 50 մետր ազատ ոճով լողահերթում, տեղեկացնում է BBC-ին: Ջորջ Քորոնեսը Քվինսլենդի նահանգում կայացած մրցումների ժամանակ այդ մրցատարածությունը հաղթահարել է 56,12 վայրկյանում:
Նա մրցել է 100 – 104 տարեկան տարիքային կատեգորիայում, քանի որ ապրիլին կլրանա նրա ճիշտ 100 տարին: Նա 2014 թվականի նախորդ ռեկորդը գերազանցել է 35 վայրկյանով: Այժմ արդյունքն ստուգում է մարզական ֆեդերացիան: Այդ տարիքային կատեգորիայում Ջորջ Քորոնեսը եղել է միակ լողորդը: Լողահերթը կազմակերպվել էր հատուկ այն բանի համար, որ նրան հնարավություն ընձեռվի գերազանցելու համաշխարհային ռեկորդը: «Մենք հենց նոր պատմական պահի ականատեսներ դարձանք»,- գրել է Australian Dolphins թիմը Facebook-ի իր էջում:
https://www.youtube.com/watch?v=-sri6-fl9Vo