«ԱԺ-ում հաշմանդամություն ունեցող քանի՞ պատգամավոր ունենք». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաշմանդամություն ունեցողների ո՞ր իրավունքն ի՞նչ ժամկետում տեսանելի իրագործման հեռանկարներ ունի.

«Մի տեսակ տպավորություն է, որ մենք օրենքներն ընդունում ենք՝ ընդամենը ի կատար ածելու այդ օրենքների համապատասխանության խնդիրը, բայց իրականում հաշմանդամություն ունեցողների խնդիրները մնում են չլուծված։ Այդ են վկայում նրանց համատարած դժգոհությունները նրանց իրավունքների վերաբերյալ»։

Ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանն ասաց, որ օրենքը ոչ միայն մեր ստանձնած միջազգային պարտավորությունների իրացմամբ է պայմանավորված, այլ առաջին հերթին, կա այն համոզումը, որ օրենքը մի քանի քայլ առաջ է, օրենսդրական, իրավական հիմք է ստեղծում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գործընթացում և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. «Ինչպիսին կլինի դրա արդյունքները, մենք օրենքն ընդունելուց հետո պետք է բերենք համալիր ծրագիր, որն արդեն օրենքի կիրառումը պետք է ապահովի բոլոր ոլորտներով, բոլոր ուղղություններով։ Եթե նախկինում մեր որդեգրած քաղաքականությունը եղել է կոնսերվացման քաղաքականություն, ապա ներկայիս քաղաքականությունը հակառակն է, ներառման քաղաքականություն է, բոլորի համար պետք է հավասար պայմաններ ապահովենք»։

Պետրոսյանը խնդրեց իր հարցին կոնկրետ պատասխանել. «Եթե մենք օրենքի որակից խոսենք, դուք ամեն ինչ լավ հիմնավորում եք, բայց այսօր ԱԺ-ում հաշմանդամություն ունեցող քանի՞ պատգամավոր ունենք, կառավարությունում հաշմանդամություն ունեցող քանի՞ նախարար ունենք։ Այսինքն՝ եթե մենք օրենքներն ընդունում ենք, բայց դրանք ի կատար չեն ածվում, չե՞ք գտնում, որ դրանք դառնում են ինքնանպատակ։

Արտեմ Սարգսյանն էլ ասաց, որ ինքը հենց պատգամավորի հարցին էր պատասխանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031