Լևոն Մկրտչյանն է ռեկտորի «ուսուցիչը». Շիրակի պետհամալսարանում կրքերը չեն հանդարտվում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի պետհամալսարանի պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի համար արժանահավատ չեն Լևոն Մկրտչյանի ներկայացրած բացատրությունները, թե ինքը կապ չունի Շիրակի պետհամալսարանի և առավել ևս՝ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ։ Խորիկյանի համոզմամբ՝ հենց Լևոն Մկրտչյանն է Սահակ Մինասյանի «ուսուցիչը»։

Նրա խոսքով՝ ՇՊՀ-ի գիտական խորհուրդը, որին հղում է կատարում նախարարը, օբյեկտիվ չի գործում։

Նույն գիտական խորհուրդը օրերս Խորիկյանի ու Համբարյանի դեմ որոշում ընդունեց, որ Էթիկայի հանձնաժողով ստեղծվի իրենց պատժելու համար։ «Երեկ նախարարը նույնպես խոսում էր, որ մեծ խորհրդի նիստին մասնակցելու է նաև Էթիկայի հանձնաժողովը։

Սա եկավ ապացուցելու, որ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափարը գալիս է հենց նախարարից։ Նա է ռեկտորին խորհուրդ տվել Էթիկայի հանձնաժողով ստեղծել»,- ասաց Խորիկյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031