 
                        Փրկարարները անօգնական վիճակում գտնվող քաղաքացու են հայտնաբերել
 
                                    Մարտի 1-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 26/1 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյանի հատակին՝ անօգնական վիճակում, հայտնաբերել՝ 1932 թ. ծնված Մ. Ս.-ին, ում փրկարարները տեղափոխել են բազմոցի վրա (քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        