Բաժիններ՝

Մահացել է «Հարուստները նույնպես լաց են լինում» սերիալի գլխավոր դերակատարը

81 տարեկան հասակում Մեքսիկայում վախճանվել է Ռոխելիո Գերան՝ «Հարուստները նույնպես լաց են լինում» հեռուստասերիալում Լուիս Ալբերտո Սալվատիերիի դերակատարը: Նրա մահվան մասին տեղեկատվությունը Կատարողների ազգային ասոցիացիան փետրվարի 28-ին հաստատել է իր Twitter-ում։

«Թատրոնի, կինոյի, հեռուստատեսության եւ կրկնօրինակման դերասանը մասնակցել է հսկայական թվով աշխատանքների: Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ազգականներին ու ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վերջին տարիներին Գերան տառապում էր գլխուղեղի անշրջելի վնասվածքներից, ինչի պատճառով նա դժվարանում էր քայլել եւ խոսել: «Հարուստները նույնպես լաց են լինում» սերիալը Մեքսիկայում թողարկվել է 1979 թվականին, այն նկարահանվել է Ինես Ռոդենայի համանուն վեպի հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս