Սպիտակ տան ավելի քան 30 աշխատողներ զրկվել են հույժ գաղտնի տվյալներ մուտք գործելու հնարավորությունից. Bloomberg
Սպիտակ տան ավելի քան 30 աշխատակիցներ զրկվել են հույժ գաղտնի տեղեկություններ մուտք գործելու հնարավորությունից: Փետրվարի 28-ին այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը: Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի ավելի քան երեք տասնյակ աշխատակիցների համար պետական գաղտնիք կազմող տեղեկատվություն մուտք գործելու հնարավորության մակարդակը «հույժ գաղտնիից» իջեցրել են մինչեւ «գաղտնի»:
Դա նրանց համար փակում է որոշ առանձնապես պահպանվող տեղեկատվություն կանանվոր մուտք գործելու հնարավորությունը: Ինչպես նշվում է, հիշյալ աշխատակիցներից ոչ մեկին չեն խնդրել պաշտոնաթող լինել: Նրանք շարունակում են աշխատել Սպիտակ տանը, սակայն այժմ պատասխանատու են այն աշխատանքի համար, որը համապատասխանում է մուտք գործելու իրենց մակարդակին: Այն աշխատակիցների, որոնց համար իջեցրել են մուտք գործելու մակարդակը, թվում է նախագահի խորհրդական եւ նրա փեսա Ջարեդ Քուշները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: