Գազելներին փոխարինելու են գալու մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներ
Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը, երթուղային նոր ցանցին վերաբերող հերթական նիստում ասաց, որ ստեղծվել է ծրագրային հավելված, որը հնարավորություն կտա երթուղային նոր ցանցը փորձարկել վիրտուալ մակարդակում:
«Ծրագրային հավելվածը սկզբում հասանելի կլինի միայն տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին: Լրամշակումից հետո նոր այն հանրային կդառնա»,- հաղորդմամբ ասաց քաղաքապետի տեղակալը:
Նրա խոսքով` հավելվածը թույլ կտա մանրամասնորեն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը և տարբեր երթուղիների արդյունավետությունը:
Հասարակական տրանսպորտի բարեփոխումներից հետո վերանալու է գծատեր հասկացությունը: Գազելներին փոխարինելու են գալու մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներ։ Մոտ 4 անգամ կրճատվելու է ընդհանուր ցանցի երկարությունը: Ներկայումս գործող 115 երթուղու փոխարեն շահագործվելու է ընդամենը 42 երթուղի։ Օպտիմալացում կա նաև տրասնպորտային միջոցների քանակի հարցում՝ 2039 միավորից այն դառնալու է 939-ը։