«Մի՞թե իմ դրությունն «Արսենալում» թույլ չի տալիս մարդկանց քնել». Արսեն Վենգեր
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանի վերջում իր՝ ակումբից հեռանալու մասին շշուկները:
«Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին: Եթե պարզաբանումներ եք ուզում, ապա կարող եմ նույնը կրկնել: Իմ դրությունը թույլ չի՞ տալիս ձեզ քնել: Ո՞չ: Ապշեցուցիչ է, որ ես ստիպված եմ ամեն անգամ պատասխանել նույն հարցին: Ելնելով իմ պայմանագրի նկատմամբ հարգանքից՝ ես շատ բաներից եմ հրաժարվել, բայց մինչ օրս նման բաներ եմ լսում: Մեր նպատակը մրցաշրջանի վերջում առաջին քառյակում հայտնվելն է: Ուզում եմ, որպեսզի մենք կենտրոնանանք և լավ արձագանք ցույց տանք վերջին պարտությանը: Վաղը մենք պետք է հաղթենք»,- Վենգերին է մեջբերում Daily Mail-ը:
«Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 28-րդ տուրի շրջանակներում կխաղան վաղը՝ մարտի 1-ին, Լոնդոնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը