Բաժիններ՝

Մարտի 1-ից կարգելվի աջակողմյան մեքենաների ներմուծումը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է մարտի 1-ից արգելել աջակողմյան մեքենաների ներմուծումը:

Նա նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ որոշակի փոփոխություններ են արվել, հանվել են «ժամանակավոր» և «մինչև հոկտեմբերի 1-ը» արտահայտությունները:

Նա նաև նշեց, որ ներմուծման արգելքը չի տարածվի այն մեքենաների վրա, որոնց սեփականության փաստաթղթերը ձեռք են բերվել մինչև 2018 թվականի մարտի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս