Բաժիններ՝

Մահացել է բոնդապատումի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը

Մոնակոյում կյանքի 98-րդ տարում մահացել է բրիտանացի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը, որը նկարահանել է բոնդապատումի երեք մասերը: Այս մասի հաղորդվում է կինոասքի պաշտոնական Twitter-ում:

«97 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Լյուիս Գիլբերտը: Գիլբերտը նկարահանել է Բոնդի մասին երեք ֆիլմերը. «Ապրում ես լոկ երկու անգամ» (1967), «Լրտեսը, որն ինձ սիրում էր» (1977) եւ «Լուսնային արշավորդը» (1979): Այս ողբերգական պահին մեր բոլոր մտքերն ընտանիքի հետ են»,- ասված է միկրոբլոգում:

Լյուիս Գիլբերտը ծնվել է 1920 թվականին Միացյալ Թագավորությունում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա սկսել է գրել սցենարներ եւ նկարահանել վավերագրական կինո: Նրան մեծ հռչակ բերեց «Էլֆի» կատակերգությունը, որում գլխավոր դերը խաղացել է Մայքլ Քեյնը, ինչպես նաեւ 007 գործակալի մասին կինոնկարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս