Կրթաթոշակային հատուկ ծրագիր մարզաբնակ ուսանողների համար
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական
հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված
հանդիպմանը մասնակցում էին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ
կուրսի ուսանողները: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսագիտության և
կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն ու դեկանի տեղակալ Կարեն
Եղոյանը:
Ուսանողներին ներկայացվեց «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում»
կրթաթոշակային ծրագիրը, որը նախատեսված է ԵՊՀ սոցիոլոգիայի,
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների բակալավրիատի մարզաբնակ այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը ԵՊՀ մագիստրատուրայում և ունեն բարձր առաջադիմություն:
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում բոլոր թեկնածուները կմասնակցեն
համապատասխան մասնագիտական դասընթացների, որոնց ավարտին կներկայացնեն
համայնքային զարգացման ծրագրեր: Ներկայացված ծրագրերի արդյունքում էլ
կընտրվեն մագիստրատուրայի 2 տարվա ուսման վճարի փոխհատուցում ստացող
մասնակիցները:
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար փետրվարի 2-ին ԵՊՀ-ի և «ԱՄՔՈՐ
Հայաստան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել էր համագործակցության
հուշագիր:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ.