Բաժիններ՝

Նեապոլում 1956 թվականից ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել

Եղանակը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել իտալացիներին. ձնատեղումից հետո, որը փետրվարի 26-ին գործնականում ամբողջովին կաթվածահար էր արել Հռոմի կյանքը, փետրվարի 27-ի առավոտյան ձյուն է տեղացել էլ ավելի հարավում՝ Նեապոլում։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել են ծանոթ նեապոլցիները, Իտալիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքի ամբողջ կենտրոնը ներկայում ծածկված է ձյունով: Վերջին անգամ այստեղ նման բան պատահել էր հեռավոր 1956 թվականին: Անսպասելի ձնատեղումը հսկայական ուրախություն է պարգեւել երեխաներին, որոնք ձնագնդի են խաղում դպրոց գնալու փոխարեն. դրանք փակ են կրթության քաղաքային դեպարտամենտի կարգադրությամբ: Սակայն Նեապոլի իշխանությունների համար հեշտ չի լինի գլուխ հանել անակնկալ բնական անոմալիաներից: Բնականաբար, սուր խնդիրներն ամենից առաջ ի հայտ են եկել հասարակական տրանսպորտի ոլորտում:

Քաղաքական տրանսպորտի Anm գործակալությունն անհապաղ հայտնել է, որ ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվում է «անվտանգության նկատառումներով»: Մետրոյի աշխատանքը նույնպես դադարեցված է: Տաքսիստների մեծամասնությունը հրաժարվում են փոխադրել քաղաքացիներին՝ բացառություն անելով միայն ամենակարճ տարածություններով ուղեւորությունների համար: Անորոշ ժամանակով փակ է նեապոլյան «Կապոդիկինո» միջազգային օդանավակայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս