ԵՄ-ն լրացուցիչ 3,7 մլրդ եվրո է հատկացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին
Եվրամիությունը հավանություն է տվել հանրակցությունում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար լրացուցիչ 3,7 մլրդ եվրո հատկացնելու որոշմանը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:
«Խորհուրդը հավանություն է տվել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար 3,7 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ միջոցների հատկացմանը»,-ասված է հայտարարության մեջ: Եվրոպական ներդրումային բանկից նոր միջոցները կուղղվեն միգրացիոն այն նախագծերին, որոնք կոչված են «ռազմավարական եղանակով վերացնել միգրացիայի հիմնական պատճառները»: Այդ նախագծերը գործում են հիմնականում Եվրամիության սահմաններից դուրս՝ այն երկրներում, որտեղից փախստականները ձգտում են հայտնվել հանրակցությունում:
ԵՄ-ի երկրներում միգրացիոն ճգնաժամի բարձրակետը 2015 թվականի ամռանն էր: Այդ ժամանակվանից այն հանրակցության գլխավոր խնդիրն է, որը դարձավ նաեւ Եվրամիությունը լքելու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների որոշման պատճառներից մեկը: Այդ մի քանի տարվա ընթացքում Բրյուսելը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար հատկացրել է ավելի քան 10 մլրդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: