Ամերիկյան հրթիռներն անխոցելի են դարձել
Միացյալ Նահանգների Lockheed Martin կորպորացիան վերացրել է JAGM (Joint Air-to-Ground Missile) «օդ-երկիր» դասի նոր հրթիռների ռադիոէլեկտրոնային խոցելիությունը: Այդ մասին Defense News-ին հայտնել են Պենտագոնում:
Կորպորացիան շտկել է այն թերությունները, որոնք թվարկված են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը ենթակա օպերատիվ փորձարկումների եւ գնահատման վարչության զեկույցում:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվել են JAGM-ի ծրագրային ապահովման խոցելիությունը, որը հակառակորդին թույլ է տալիս խլել հրթիռի կառավարումը, եւ խուսավարող թիրախի խոցման ճշգրտության հետ կապված խնդիրները:
Նոր զենքի արտադրության մասին որոշումը Պենտագոնը կարող է ընդունել 2018 թվականի մայիսին: Օպերատիվ ծավալումը ենթադրվում է 2019 թվականին: