ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. սպասվում է լրացուցիչ մեկ նիստ (ուղիղ)
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 92 պատգամավոր: Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 16 հարց, փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 19 հարց:
Փետրվարի 26-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովի Խորհուրդը որոշել է Ազգային ժողովին առաջարկել փետրվարի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, անցկացնել լրացուցիչ մեկ նիստ: